Առաջին եռամսյակում Արցախում 515 երեխա է ծնվել
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխաներից 400 -ը ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 55 երեխա, այնուհետև Մարտունիում՝ 30, Քաշաթաղում՝ 21, Հադրութ, Շուշի և Շահումյան շրջաններում՝ համպատասխանաբար 3-ական երեխաներ:
Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 6 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում (բեղմնավորվել են բնական ճանապարհով):