Բոբ Դիլանը Ստոկհոլմ է ուղարկել Նոբելյան դասախոսության ձայնագրությունը
Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը ավանդական նոբելյան դասախոսության աուդիո-ձայնագրությունն ուղարկել է Ստոկհոլմ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Շվեդական ակադեմիան:
«Շվեդական ակադեմիան ստացել է Բոբ Դիլանի նոբելյան դասախոսությունը: Խոսքը, ինչպես և սպասվում էր, անսովոր է և հռետորական ավարտով: Ուղերձև և ձայնային տարբերակով է, և ուղեկցվում է տեքստով»,- ասված է Շվեդական ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Նոբելյան հիմնադրամի կանոնադրւթյան համաձայն, Բոբ Դիլանը պետք է մինչև հունիսի 10-ը հանդես գար ավանդական դասախոսությամբ (մրցանակի հանձնումից վեց ամսվա ընթացքում), hակառակ դեպքում նա չէր ստանա 8 միլիոն շվեդական կրոնի չափովի մրցանակային գումարը:
Երաժիշտը չի մասնակցել 2016 թ. դեկտեմբերի 10-ին Շվեդիայում կայացած Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը: Վկայականն ու մեդալը Նոբելյան մրցանակակիրը ստացել է այս տարվա ապրիլին Ստոկհոլմում համերգի ժամանակ:
Բոբ Դիլանն արժանացել է Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի «ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչամիջոցների կիրառման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Բոբ Դիլանը կգնա Շվեդիա՝ ստանալու իր Նոբելյան մրցանակը
- Բոբ Դիլանը Նոբելյան հիմնադրամի գումարը չի ստանա, եթե դասախոսություն չկարդա
- Բոբ Դիլանը չի գնա Ստոկհոլմ Նոբելյան մրցանակը ստանալու
- Բոբ Դիլանը հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալուց առաջ հարցազրուց տալ
- Բոբ Դիլանը՝ նաև նկարիչ
- Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
- Նոբելյան մրցանակի կոմիտեն այլևս չի փորձի կապ հաստատել Բոբ Դիլանի հետ
- Բոբ Դիլանը շարունակում է լռել Նոբելյան մրցանակի մասին
- Բոբ Դիլանը՝ գրականության Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան