Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ
Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական գործարար համաժողով։
Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային հարաբերությունների իտալական ընկերակցությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին