Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
Սաուդյան Արաբիրայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցչությունը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Ռոյթերսին: Հստակեցվում է, որ Էր Ռիյադի այդ քայլը հիմնավորվում է Քաթարի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արաբական խոշոր պետությունները հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Քատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսը 48 ժամ է տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար
- Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ
- Իրանի նախագահի աշխատակազմը արձագանքել է Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին
- Արաբական չորս պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ