«Կենսաբանություն» առարկայի միասնականից կտրվել է 150 դիմորդ
«Համաշխարհային պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից դիմորդների միասնական քննությունների տոկոսային արդյունքները հայտնի են։
Panorama.am-ին ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ «Համաշխարհային պատմություն» քննությանը մասնակցել է 73 դիմորդ, միջին միավորը կազմել է 14։
«Առարկայից անբավարար է ստացել 5 դիմորդ, 7,5-13 միավոր է ստացել 28 տոկոսը, 13-18 միավոր՝ 33 տոկոսը, 18-20 միավոր՝ 32 տոկոսը։ 20 միավոր է ստացել 1 հոգի»,- ներկայացրեց նա:։
249 դիմորդ մասնակցել է «Աշխարհագրության» քննությանը։ Առարկայի միջին միավորը 12,41 է կազմել, անբավարար է ստացել 42 դիմորդ, 7,5-18 միավոր է հավաքել դիմորդների 65 տոկոսը, 18-20 միավոր՝ 16 տոկոսը, 20 միավոր ստացել է 4 դիմորդ։
ԳԹԿ տնօրենի փոխանցմամբ՝«Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցել է 1054 հոգի է, միջին միավորը եղել է 13,8. անբավարար է ստացել 150 դիմորդ, 7,5-13 միավոր է ստացել 5 տոկոսը, 13-18 միավոր՝ 30 տոկոսը, 18-ից բարձր՝ 29 տոկոսը, որոնցից 20 ստացածների թիվը 58 է:
«Չորեքշաբթի առավոտյան բոլորը քննական կենտրոնններում ըստ անվանական կփակցվեն վերջնական արդյունքնքերը։ Հաջորդ օրվանից կընդունվեն բողոքարկումները»,- հավելեց Արա Իսպիրյանը։
Նշենք, որ վաղը հանրապետության 29 քննական կենտրոններում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն կհանձնի 5191 դիմորդ։
Հարակից հրապարակումներ`
- Նախօրեի միասնական քննության վերաբերյալ որևէ ահազանգ չի եղել. ԳԹԿ
- Վաղը դիմորդները միասնական քննություն կհանձնեն
- Արցախում ևս դիմորդների թիվը պակասել է
- Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
- Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին