Առայժմ հայտնի չէ՝ ով կփոխարինի աշխատանքից ազատված Գայանե Սողոմոնյանին
Առայժմ հայտնի չէ՝ ով կփոխարինի աշխատանքից այսօր ազատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին։
«Երբ պաշտոնական տեղեկատվություն լինի, կտարածենք»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ առայժմ պետք է բավարարվել թեմայի շուրջ տարածված պաշտոնական տեղեկատվությամբ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:
Հատկանշական է, որ մեջբերված օրենսդրական կետերը վերաբերում են սեփական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը խզելուն եւ անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատվելուն: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան