Պատրաստ եմ թողնել ծխելը հանուն այդ չարիքի դեմ պայքարի. Ալիկ Սարգսյան
«Որևէ լավ բան դրա մեջ չկա, սովորություն է, շուտով կթողնեմ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ծխելու դեմ պայքարի վերաբերյալ վերջերս արած հայտարարությունների մասին:
Նա նշեց, որ եթե ընդունվի օրենք և կողմնակալ վերաբերմունք լինի, ոչ բոլորը հարգեն, ավելի լավ է չընդունվի:
«Եթե ընդունում ենք, բոլորս պետք է հարգենք, սկսենք մեզանից: Պատրաստ եմ թողնել ծխելը հանուն ընդհանուր գործի, հանուն այդ չարիքի դեմ պայքարի: Օրենքն ընդունելուց հետո իմ ծխելը չեք տեսնի»,- նշեց նա՝ հավելելով, որ եղել է մեկ տարի, վեց ամիս չի ծխել, հետո էլի ծխել է:
Ա. Սարգսյանն ընդգծեց, որ ծխելու դեմ պայքարը կարևոր է, ամբողջ աշխարում է պայքար ծավալվում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան