Նոր պաշտոն՝ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Առավոտ»
«Հայկական Վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, ով 15 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չստացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է: Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել է Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ «մի փոքր» հեռացել է քաղաքականությունից:
Նա ներկայացրել է, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր դերակատարություն ունեցող արտադրական միավոր է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա