Արտակարգ իրավիճակ Թեհրանում
Իրանի խորհրդարանում արտակարգ իրավիճակը շարունակվում է. այս պահին զինյալները կրակում են անցորդների ուղղությամբ:
Իրանական որոշ լրատվամիջոցներ (ոչ պաշտոնական) հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին՝ տեղեկացնում են, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը:
«ԻՐԱՆ» օրաթերթի փոխանցմամբ՝ պայթյուն է տեղի ունեցել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում. մի կին է իրեն պայթեցրել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել Իրանի խորհրդարանում, անհայտ անձանց կողմից հրազենից արձակված կրակոցով Մեջլիսի անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել. Նրանցից մեկը զոհվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան