Պրոբացիոն ծառայությունում կա կադրերի պակաս. արդարադատության նախարար
«Քրեական դատավարության օրենսգիրքը, կարծում եմ, գտնվում է վերջնական փուլում և շատ շուտով այն կդառնա մասնագիտական քննարկման առարկա Ազգային ժողովում»,- այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել քրեական դատավարության նոր օրենսգրքի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայության մասով նախատեսվող քայլերին՝ նախարարի կարծիքով, իրենք կատարել են դեռ առաջին կիսաքայլն ընդամենը և դեռևս բովանդակային մասով մեծ հաջողություններ չեն արձանագրել։
«Սա նշանակում է անելիքներ կան։ Պրոբացիոն ծառայությունում կա և կադրերի պակաս, և տպավորությունն այն է՝ դեռևս չենք ստեղծել այն հենքը, որն ապահովում է խնդիրների կատարումը։ Մենք ունենք օրենսդրական խնդիրներ այստեղ, ունենք նաև ենթաօրենսդրական, կրթական և ռեսուրսային խնդիրներ»,-մանրամասնեց Դավիթ Հարությունյանը։
Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկելու, նախարարը նշեց, որ դրանք շուտով ակներև կլինեն։
«Արդարադատության ոլորտը շատ արագ բարեփոխել երբևէ հնարավոր չէ։ Կարևորը, ունենալ հաստակ ծրագիր, ներկայացնել այն հանրությանը, ունենալ նաև հանրային վստահություն, թե ինչ ուղով ենք գնում և ունենալ հստակ ժամկետներ՝ երբ ինչին ենք հասնելու։ Նախարարությունը հրապարակելու է, թե ինչ ժամկետում է պատրաստվում կատարել ինչը և ցույց տալ, որ նա իր խոստումը կատարում է»,-ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի հետ ունենք մարդկային շատ ջերմ հարաբերություններ. Դավիթ Հարությունյան
- Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները
- Սահմանվեցին Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները
- Հայաստանում նորաստեղծ պրոբացիոն ծառայության հետ մեծ հույսեր են կապում
- Հաստատվեց պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը
- Վրաստանի փորձի փոխանակման անհրաժեշտություն պրոբացիայի ոլորտում
- Պրոբացիայի ծառայությունը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի և տուժողի միջև. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան