
Թուրքիայում ձերբակալել են Amnesty International-ի տեղական գրասենյակի ղեկավարին
Թուրքական իշխանությունները ձերբակալել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղական գրասենյակի ղեկավար Տաներ Կիլիչին՝ երկրում 2016-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով: Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ նրա հետ միասին նախօրեին Իզմիրում ձերբակալել են այդ կազմակերպության թուրքական գրասենյակի ևս 22 աշխատակցի:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է. «Նրանց մասնակցության վերաբերյալ հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անմիջապես ազատել Կիլիչին և 22 իրավաբաններին, նաև հանել մեղադրանքը նրանց վրայից»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում խնդրել են Գյուլենին դատապարտել գրեթե 3000 տարվա ազատազրկման
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին