Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
Իրանի անվտանգության ուժերի ձեռնարկած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Մեջլիսի շենքում տեղակայված 4 ահաբեկիչները ոչնչացվել են: Հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսության առաջին ալիքը:
Իրանի ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալի հաղորդմամբ՝ ահաբեկիչները Մեջլիսի շենք են մուտք գործել կնոջ հագուստով՝ քաղաքացիների համար նախատեսված մուտքով:
Իրանում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով պայմանավորված ողջ երկրի տարածքում հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որի հետևանքով 31 մարդ է վիրավորվել, 2-ը զոհվել:
Լրացված՝ վերջին տվյալներով՝ 39 վիրավոր, 12 զոհ:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Խստորեն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած հարձակումները
- Դեսպանատուն. Իրանում տուժածների թվում հայերի մասին տեղեկություններ չկան
- Երեք ահաբեկիչ այս պահին դեռ Իրանի Մեջլիսի շենքում են
- Այս պահին Իրանի մայրաքաղաքում՝ լուսանկարներ
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Արտակարգ իրավիճակ Թեհրանում
- Կրակոցներ Իրանի խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան