Գայանե Սողոմոնյանի փոխարեն նշանակվել է Աննա Ստեփանյանը
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը: Հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աննա Ստեփանյանի կենսագրությունը.
Ծնվել է Երևանում 04.05.1971թ.,
1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեությունը.
1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,
1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում
2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ ԵրևանիՍիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,
2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:
Հարակից հրապարակումներ`
- Առայժմ հայտնի չէ՝ ով կփոխարինի աշխատանքից ազատված Գայանե Սողոմոնյանին
- Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից
- Գայանե Սողոմոնյանը ՀՀԿ անդամությունը ակտիվացնելու դիմում չի ներկայացրել. Ռուբեն Թադևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան