Վարչապետի «մեծահոգությամբ»՝ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմությանը
Ազգային ժողովում այսօր 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ հաշվի առնելով` քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն՝ «Հանրապետականն» ընդդիմության առաջարկին ընդառաջում է:
«Նկատի ունեցանք, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են, ընդ որում՝ ունեինք համապատասխան քվորումը, բայց մենք չենք ուզում նման քննարկումը շրջանցել։ Վարչապետը, մեծահոգաբար, ընդառաջեց, քանի որ իրենց նախաձեռնությունն է: Ժամերի քանակի հարցում եկանք ընդհանուր համաձայնության»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Այսպիսով առաջարկում են հետևյալ աշխատանքային ժամանակացույցը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի առաջին ընթերցման քննարկման տևողությունը կլինի 4 ժամ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 60 րոպե, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը՝ 3,5 ժամ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի նախագծի համար՝ 3,5 ժամ:
Քվեարկության դրվեցին արտահերթ նիստի անցկացման և տևողության մասին հարցերը: Հաստատված ժամանակացույցին խորհրդարանը քվեարկեց միաձայն՝ 82 կողմ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Ժողովրդավարությունն առաջընթաց ունի»:
Հարակից հրապարակումներ`
- 90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին