Կրակոցներ Իրանի խորհրդարանում
Իրանի խորհրդարանում այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել, անհայտ անձանց կողմից հրազենից արձակված կրակոցով վիրավորվել է Մեջլիսի անվտանգության չորս աշխատակից,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության՝ ԻԻՀ Մեջլիսում գտնվող լրագրողը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին կրակոցները դադարել են, խորհրդարանի դռները փակ են և պատգամավորներին թույլ չի տրվում դուրս գալ:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներից մեկը տեղեկացրել է, որ Մեջլիսի անվտանգության աշխատակիցներից է զոհվել:
Իրանական աղբյուրը հավելում է, որ այսօր առավոտյան կրակոցներ են հնչել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում