Ես չեմ կարծում, որ արտառոց բան է կատարվում. Արմեն Ռուստամյան
«Ժամանակի ընտրությունն առանձնահատուկ գաղտնիք, դավադրություն չի պարունակում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եք հենց այս պահին որոշել փոխել Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին:
Հարցին, թե դժգո՞հ եք եղել նրա աշխատանքից, թե պետք է ամեն դեպքում փոխվեր, նա ասաց. «Այնպես չէ, որ մարդիկ նշանակվում են, անընդհատ պետք է այդ պաշտոնում մնան: Մի օր էլ գալիս է, որ պետք է փոխվեն: Մեր բոլոր պաշտոնյաները գիտեն, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի, ստեղծված իրավիճակներում կարող է կուսակցությունն ոորոշի, որ մեկ այլ տեղ նույն անձն աշխատի: Ես չեմ կարծում, որ արտառոց բան է կատարվում»: