Համոզված եմ, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունները պետք է սեփականաշնորհվեն. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անձամբ զրույց է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և պայմանավորվածություն ունեն, որ եթե հաստատվի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծում ներկայացված բժշկական հաստատությունների ցանկը, չի սկսվելու ուղղակի սեփականաշնորհումը, այլ սկսվելու է ծրագրի մշակում, թե ինչպես պետք է ամեն մեկն առանձին-առանձին սեփականաշնորհվի: Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենքի նախագծի քննարկման ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա թվարկեց մի քանի մասնավոր բժշկական կենտրոններ, ապա հավելեց. «Բացի մի քանի բժշկական հաստատություններից, օրինակ «Գրիգոր Լուսավորիչ», որը խոշոր բժշկական կենտրոն է ու պետական է, արդյո՞ք կարող եք ասել որևէ պետական բժշկական հաստատություն, որ կարող է ոտք գցել մասնավորի հետ և մրցակցել»:
«Որ դրանք պետք է սեփականաշնորհվեն, ես 100 տոկոս համոզված եմ՝ այո: 100 տոկոս համաձայն եմ ձեզ հետ, որ մենք պետք է աշխատենք այդ հիվանդանոցների սեփականաշնորհման պայմանները հստակեցելու ուղղությամբ »,- ասաց ԱԺ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցումն առավել քան անթույլատրելի է. Ի.Տոնոյան
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին
- «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում