Լավրովը՝ ԼՂ խնդիրի մասին
«Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա»: Կալինինգրադում խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարության էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, բանակցային երկար գործընթացում ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ, շատ անգամ մենք մոտ ենք եղել խնդրի հանգուցալուծմանը, այնքան մոտ, որ կարելի էր ձեռքով հպվել, բայց հետո այս կամ այն կողմն անվստահություն է հայտնել:
«Աշխատանքը պետք է շարունակել»,-ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ կան համաձայնեցված սկզբունքներ, սակայն կարևորը դետալներն են. «Պետք է համաձայնեցնել մի ամբողջ շարք դետալներ, այդ թվում ներքաղաքական: Մենք չենք դադարում ջանքեր գործադրել»։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն էլ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկիր է:
«Այդ եռյակը և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը կանոնավոր կերպով հանդիպում են կողմերին: Եռյակի փորձագետները կանոնավոր այցելում են Բաքու, Երևան, Ստեփանակերտ: Հիմա փոփոխություն է լինելու, քանի որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նորընիր նախագահները նշանակելու են իրենց նոր ներկայացուցիչներին: Այդ եռյակի շրջանակում մտածելու ենք, թե ինչպես համաձայնեցնել փոքր թվացող, բայց լուրջ դետալները, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,-ասել է նա: