Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Խոր վրդովմունքով տեղեկացա այսօր Իրանի Խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են մարդիկ և կան բազմաթիվ վիրավորներ:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից:
Իմ զորակցությունն եմ հայտնում և ցավակցում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- Համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ. ՀՀ նախագահ
- ՌԴ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին
- Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը. իրանագետ
- Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
- Նալբանդյան. Խստորեն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած հարձակումները
- Դեսպանատուն. Իրանում տուժածների թվում հայերի մասին տեղեկություններ չկան
- Երեք ահաբեկիչ այս պահին դեռ Իրանի Մեջլիսի շենքում են
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Կրակոցներ Իրանի խորհրդարանում