ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն դատապարտել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հաձակումը խաղաղ ցուցարարների վրա, որոնց թվում նաև հայեր են եղել: Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Դատապարտող բանաձևին կողմ է քվեարկել 397 օրենսդիր, ընդդիմացողներ չեն եղել: Բանաձևը պարտադիր հետևանքներ ԱՄՆ իշխանությունների համար չի նախատեսում, սակայն այն ճնշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա, որը միջադեպին բառերով արձագանքելուց բացի, որևէ այլ քայլ չի ձեռնարկել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսին՝ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Էրդողանն անձամբ հետևել է, թե ինչպես են իր թիկնապահները հարձակվում ու բռնության ենթարկում ցուցարարներին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին