Համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:
Կարևորելով մեր հարևան և բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ։
Այս դժվարին պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին
- Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը. իրանագետ
- Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
- Նալբանդյան. Խստորեն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած հարձակումները
- Դեսպանատուն. Իրանում տուժածների թվում հայերի մասին տեղեկություններ չկան
- Երեք ահաբեկիչ այս պահին դեռ Իրանի Մեջլիսի շենքում են
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Կրակոցներ Իրանի խորհրդարանում