«Հա, Գավրոշը հեսա իշխանափոխություն կանի». Ս.Սարոյան
«Մեր երկրում հեղափոխություն չի լինի, քանի որ մեր ժողովուրդը հեղափոխական ժողովուրդ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախօրեին արած հայտարարության մասին, որ երկրում սպասվում են արտախորհրդարանական զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել նաև ֆորսմաժորային իրավիճակի:
Նա բացառեց, որ կաջակցի Ս.Օհանյանին, եթե վերջինս դիմի իրեն և օգնության խնդրի:
«Ես իշխանության մեջ եմ, ոնց որ մեկը գա մեր տուն քո տուն, ասի տնից հել, ես գամ, կլինի՞ տենց բան»,- ասաց նա:
Խոսելով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին, որ երկրում ազգային դիմադրության ճակատ է ստեղծելու, պատգամավորն ասաց. «Հա, Գավրոշը հեսա իշխանափոխություն կանի»:
Ս. Սարոյանը նշեց, որ երկրում իշխանափոխության կարիք չկա. «Դուք չեք տեսնում, որ չկա: Հիմա ով ինչ ուզում է, ասում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան