Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը. իրանագետ
«Անկախ հարևան Իրանում այսօր իրականացված ահաբեկչությունից՝ Հայաստանը սահմանակից է Մերձավոր Արևելքին և սերտ հարաբերություններ ունի այդ տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որտեղ ահաբեկչություներ են իրականացվում կամ ահաբեկչությունների վտանգ կա։ Ճիշտ է, հայ հասարակության մեջ լրացուցիչ խոիւճապային տրամադրություններ տարածելը տեղին չէ, սակայն մենք պետք է բավական զգոն լինենք և ուշադրությամբ հետևենք տարածաշրջանային զարգացումներին և միջոցներ ձեռք առնենք մեր երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա այսօրվա ահաբեկչությունից հետո անգամ այս երկիրը մնում է Մերձավոր Արևելքի ամենանվտանգ երկիրը կամ ամենաանվտանգ երկրներից մեկը։ Առհասարակ, ահաբեկչություններից ապահովագրված չեն նունիսկ աշխարհի գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ Իրանն ունի պետականության բազմադարյա ավանդույթ և հստակերոն կարողանում են կառավարել նույնիսկ ավելի բարդ ճգնաժամային իրավիճակներ, քան այս մեկն է։ Հետևաբար լրացուցիչ անհանգստությունների կարիք ամենևին չկա»,- նկատեց իրանագետը։
Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգում բարեկամ Իրանը որոշակի դերակատարություն ունի և միանշանակ է, որ որքան պաշտպանված նա ծայրեհեղական ուժերի հարձակումներից, այնքան պաշտպանված է Հայաստանը։
«Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաև մեր երկրի անվտանգությունը։ Մյուս կողմից, հայկական կողմը, հարավային հատվածում զսպելով ադրբեջանական կողմին, ըստ էության ապահովում է Իրանի հյուսիսային հատվածի անվտանգությունը զանազան նկրտումներց։
Հետևաբար, Հայաստանի և Իրանի աղաքականություննրն ինչ-որ առումով փոխլրացնում են միմյանց՝ ավելի բարձրացնելու երկու կողմերի անվտանգության մակարդակը»,- ամփոփեց իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
- Նալբանդյան. Խստորեն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած հարձակումները
- Դեսպանատուն. Իրանում տուժածների թվում հայերի մասին տեղեկություններ չկան
- Երեք ահաբեկիչ այս պահին դեռ Իրանի Մեջլիսի շենքում են
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Կրակոցներ Իրանի խորհրդարանում