Մանե Թանդիլյան. Կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի անկախության խնդիր եմ տեսնում
«Հայաստանում ինչքան էլ հակակոռուպցիոն մեխանիզմներ ձեռնարկենք ու փորձենք կյանքի կոչել, միևնույն է դա բավարար չի լինում կանխարգելելու կոռուպցիայի դեպքերը կամ անգամ նվազեցնել դրանք»:
ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ խոսելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա նոր կամ լրացված լիազորություններով հակակոռուպցիոն մարմին ստեղծելու վերաբերյալ նախագծի մասին:
Նա հետաքրքրվեց, կոռուպցիայի դեմ պայքարի նախկին խորհուրդն ինչ արդյունավետությամբ է գործել, ծախսված գումարներն ի՞նչ արդյունքներ են տվել:
Թանդիլյանն ասաց, որ անկախության խնդիր է տեսնում նաև այն դրույթի վերաբերյալ, երբ կառավարությունը պետք է սահմանի ու հաստատի հանձնաժողովի աշխատակիցների դրույքաչափերը:
«Ես գտնում եմ, որ հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակը և մնացած հարցերը պետք է լինեն հանձնաժողովի լիազորությունների շրջանակում»,-ասաց Թանդիլյանը:
Հարցին պատասխանող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան հայտարարեց, ցանկացած մարմնի արդյունավետության գնահատման մասին խոսելիս պետք է նշել, թե ինչ գործիքակազմ է ունեցել այդ մարմինը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն այսօր էլ խորհրդատվական մարմինն է»,-ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ տրամադրված գումարի մի մասն էլ ծախսված չի եղել: Ասաց՝ պատրաստ են հաշվետվություն տրամադրել:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների ու դրույքաչափերի հաստատման վերաբերյալ մտահոգությանը, ապա Հովհաննիսյանն ասաց, կքննարկվի առաջարկությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների թիվը
- Վարչապետի «մեծահոգությամբ»՝ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմությանը
- 90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան