Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, մասնավորապես ասել է. «Ահաբեկչությունը մի խնդիր է, որին առնչվում ենք տարածաշրջանային և միջազգային հարթության մեջ: Ահաբեկչական գործողություններով պայմանավորված ներկայում տարածաշրջանը գտնվում է չափազանց վատ իրավիճակում»: