Այս պահին Իրանի մայրաքաղաքում՝ լուսանկարներ
Իրանագետ Արմեն Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ այս պահին՝ Իրանի Մեջլիսի շրջակայքում:
4-րդ լուսանկարում Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում իրեն պայթեցրած մահապարտ կին ահաբեկիչն է:
Իրանագետները արձագանքում են Իրանում տեղի ունեցածին դեռ որ փոքր գրառումներով, զերծ մնալով գնահատականնեից ու վերլուծություններից:
Թե ինչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունը՝ հարևան երկրում տեղի ունեցածի հետ կապված՝ պաշտոնական որևէ հայտարարություն չկա:
Հիշեցնենք՝ Իրանական որոշ լրատվամիջոցներ (ոչ պաշտոնական) հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին՝ տեղեկացնում են, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նույնպես հետևում է Իրանում դեպքերին. «Նոր ստացվող պատկերներից մեկը, որտեղ երևում է, թե ինչպես են խորհրդարանում գտնվող անվտանգության աշխատակիցներն օգնում շենքում գտնվող մարդկանց դուրս գալ»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Արտակարգ իրավիճակ Թեհրանում
- Կրակոցներ Իրանի խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան