ՀՅԴ-ական պատգամավորն ազդարարման համակարգը համարում է «գործ տալու» ինստիտուտ
«Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երեկ, երբ այս օրենքը կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ սա, ժողովրդական լեզվով ասած,«գործ տալու» ինստիտուտ է»,-Ազգային ժողովում «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:
Նշենք, որ հակակոռուպցիոն պայքարի շրջանակում նախատեսված ազդարարման համակարգը ենթադրում է՝ «ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին»:
Շարունակելով իր խոսքը՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք, գնանք աշխատանքի, ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկը մյուսի վրա կարող է գործ տալ»:
Ա. Կարապետյանն ասաց, որ այսօր հայապահպանության խնդիր ունեն, հայի տեսակի պահպանման խնդիր ունեն, և նման գաղափարներ սերմանելը, խրախուսելը Հայաստանին հարիր չէ:
«Եկեք հայ մնանք», - հավելեց Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նման մարմնի ստեղծումն երկրի իշխանությունների քաղաքական հստակ կամքի արտահայտություն է. Ս.Ֆարմանյան
- Մանե Թանդիլյան. Կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի անկախության խնդիր եմ տեսնում
- Կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների թիվը
- Վարչապետի «մեծահոգությամբ»՝ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմությանը
- 90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան