Հայաստանից Սիրիա է ուղարկվել շուրջ 40 տոննա սնունդ
Այսօր Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան է ժամանել Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաջին օդանավը:
ԱԳՆ մամուլի ծառայությանը Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով կտեղափոխվի սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ, որտեղ կիրականացվի օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է: Այս անգամ Սիրիային հատկացվել է շուրջ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Օգնության տեղափոխումը Սիրիա իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմատրանսպորտային օդանավերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
- Հայաստանը Սիրիա ուղարկեց մարդասիրական օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան