2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ ներկայումս գործողության մեջ է պետական գույքի մասնավորեցման 2006-07 թվականների ծրագրերի մասին ՀՀ օրենքը:
«Նախորդ ծրագրերի ցանկում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները, փոքր օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից: Ծրագրի մաս է կազմում նաև նախորդ ծրագրում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, օբյեկտների և մասնավորեցման նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը՝ ընդամենը 12 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանի ենթակայության պատկանող թվով 47 ընկերություն»,- նշեց Ա. Սահակյանը:
Նրա ներկայացմամբ, նախորդ ծրագրում ընդգրկված չմասնավորեցված ընկերություններն են 5 հանրապետական գործադիր մարմինների ենթակայությանը պատկանող թվով 22 պետական մասնակցությամբ ընկերություններ, 1 անշարժ գույք:
Ա. Սահակյանն ասաց, որ մասնավորեցման նոր առաջարկվող ընկերությունները ծրագրում ընդգրկելու համար հիմք են հանդիսացել մի շարք գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններ, հիմնավորումներ: Ծրագրում ընդգրկվել է 11 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանի ենթակայությանը պատկանող նոր առաջարկվող թվով 24 ընկերություն:
«Պետական գույքի կառավարման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման, պետական բյուջեի մուտքերն ավելացնելու և սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով առաջարկվում է ընդունել 2017-20 թթ. ծրագիրը»,- նշեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը:
Նշենք, որ ծրագրով, մասնավորապես, մասնավորեցման առաջարկվում են առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումն առաջարկվում է իրականացնել համապատասխանեցնելով ՀՀ կառավարուրության ծրագրին և առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին
- «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին