Բելառուսական կողմը պատրաստ է Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել
«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ են , բացի այդ այն նաև մատչելի է»: Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանն այս մասին ասել է աշխատանքային այցով այդ երկրում գտնվող գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել է, որ բելառուսական կողմը կարող է տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան երկրներին ևս մատակարարելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան