Շավարշ Քոչարյան. Իրանում տեղի ունեցածը փաստեց մի բան
«Որևէ երկիր այսօր ապահով չէ ահաբեկչությունից: Դա ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել երեկվա այն դաժան դեպքերից հետո, որոնք տեղի ունեցան Իրանում»: Գործադիրի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ չարիքի դեմ պայքարում պետությունները պետք է համագործակցեն:
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա երեկ առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների հետևանքով, Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, 43 քաղաքացի է վիրավորվել, 12-ը՝ զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարի արձագանքը՝ ԱՄՆ նախագահին
- Իրանում հասկացան, որ Միացյալ նահանգների և Սաուդյան Արաբիայի պլանավորածն էր. իրանագետ
- Է.Նալբանդյանը հանդիպել է Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
- Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
- Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը. իրանագետ
- Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
- Դեսպանատուն. Իրանում տուժածների թվում հայերի մասին տեղեկություններ չկան