Խորհրդարանական ընդդիմության առաջարկն ընդունվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում 87 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության կողմից համատեղ ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը:
Նախքան քվեարկությունը Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ երեկ քննարկումների ժամանակ խորհրդարանական ընդդիմության, ՀՅԴ կողմից ներկայացվել էր առաջարկ՝ մրցութային խորհրդում առաջադրման իրավունք ունենան նաև ընդդիմադիր խմբակցությունները, առաջարկն ընդունելի է համարվել և կիրացվի:
«Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով առաջադրելու են թեկնածու այդ հանձնաժողովում»,- նշեց նա:
«Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեև ներկայացված նախագիծն իրենց պատկերացրածը չէ, բայց, կարծում են, որ սա քայլ առաջ է դեպի իրենց պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ, կողմ են քվեարկելու:
«Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ երեկ որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ բանակցել են Արփինե Հովհաննիսյանի հետ, եկել են կոնսենսուսի՝ մրցութային հանձնաժողովում ընդդիմությանը հնարավորություն տրվի առաջադրման իրավունք ունենալ:
«Իհարկե, մեր ակնկալիքը մեծ էր, բայց հարգում ենք այդ կոնսենսուսը, «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի»,- ասաց Մ. Մելքումյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ական պատգամավորն ազդարարման համակարգը համարում է «գործ տալու» ինստիտուտ
- Նման մարմնի ստեղծումն երկրի իշխանությունների քաղաքական հստակ կամքի արտահայտություն է. Ս.Ֆարմանյան
- Մանե Թանդիլյան. Կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի անկախության խնդիր եմ տեսնում
- Կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների թիվը
- Վարչապետի «մեծահոգությամբ»՝ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմությանը
- 90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան