Էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոքր վնասվածք էր ստացել հավաքականի մարզումներից մեկի ժամանակ:
ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքականի բժշկական անձնակազմի ջանքերի շնորհիվ Մալաքյանի վիճակը բարելավվել է:
Մալաքյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հավաստմամբ՝ էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա, և, կախված ապաքինման ընթացքից, կարող է նաև լինել հայտացուցակում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ. Արսեն Համբարձումյանը լքել է հավաքականի ճամբարը
- Արթուր Պետրոսյան. «Թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին