«Մանչեսթեր Յունայթեդը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ակումբը՝ անցնելով իսպանական «Ռեալ Մադրիդին»: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Forbes-ի վարկանշի համաձայն, բրիտանական ակումբն արժե 3,689 միլիարդ դոլար:
Երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնը», որի արժեքը կազմել է 3,635 միլիրադ դոլար, երրորդ տեղում է «Ռեալ Մադրիդ»՝ 3,58 միլիարդ դոլար արժեքով: Մինչ այս «Ռեալը» չորս տարի անընդմեջ զբաղեցրել է ցուցակի առաջին հորիզոնականը:
Ամենաթանկ ակումբերի հնգյակում է ընդգրկվել նաև Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված է 20 ֆուտբոլային թիմ:
Հարակից հրապարակումներ`
- «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին
- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայում հաղթելու համար կստանան 38 միլիոն ֆունտ
- Լինգարդի կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաուրախ ֆուտբոլիստը Մխիթարյանն է
- Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ աստղը