Այս պահին մեր պետությունը պատրաստ չէ համայնքների խոշորացմանը. Մ. Մելքումյան
«Շատ կարևոր հարց է, նույնիսկ համաձայն եմ, որ կարող է լինել ճակատագրական, բայց հիմա ունենք խնդիր»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» կուսակցությունների դաշինք խմբակցության ղեկավար Նիկալ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարությունն իրենց չի ներկայացնում այն անհրաժեշտ ելակետային տվայլները, որոնց հիման վրա պետք է համոզմունք ձևավորել՝ ճիշտ որոշում է սա, թե ոչ:
«Ո՞րը կարող էր լինել ելակետային տվյալը: Երբ որ ունենայինք շոշափելի, որոշակի պարամետրերին համապատասխանող վերլուծություն ամենաառաջին երեք խոշարացված համայքներում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ: Քանի դեռ չունենք այս վերլուծությունը, ուղղակի քվեարկել առանց համոզված լինելու, թե ինչ արդյունքների է բերելու, կարծում ենք՝ ճիշտ չէ: Այս առումով այս քվեարկությանը մենք չենք մասնակցի, և առաջիկայում «Ելք»-ը կձեռնարկի իր սեփական նախաձեռնությունը, և մենք կլինեն այդ համայքներում, սեփական ուսումնասիրությունը կանենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց մոտեցումը հստակ է՝ դեմ են այս միջոցառմանը, գտնում են, որ ժամանակավրեպ է:
«Այս պահին մեր պետությունը պատրաստ չէ իր բոլոր ռեսուրսներով, տեղական ինքնակառավարման համակարգի մոբիլիզացիոն կարողություններով և հմտություններով, նաև տեղական բյուջեների կառավարման առանձնահատկությունները հաշվի առնելով, անհնար ենք համարում, որ դա առաջիկայում կունենա հաջողություն: «Ծառուկյան» դաշինքը միանշանակ դեմ է քվեարկելու»,- ասաց Մ. Մելքումյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ բավականին հանրային հնչեղություն ունեցող հարց է:
«Փարատում եմ մեր որոշ գործընկերների այն բոլոր մտքերը, որ սրանք ինչ-որ մի տեղ մի քարտեզ է գծվել: Այստեղ որևէ անհատական շահագրգռվածություն մենք ի նկատի չենք ունեցել: Քննարկումները եղել են բավականին ծավալուն, քննարկումների ընթացքում առաջարկվել է այս տարբերակը»,- նշեց նա:
Վ. Բաղդասարյանի խոսքով, արդեն կան այն ծրագրերը, որոնք այս խոշորացումների դեպքում պետք է կոմպենսացնեն ներդրումները, որ խոշորացման արդյունքը զգալի և տեսանելի լինի հանրության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատաշենի անցակետի մոտ լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան
- Արդյոք խոշորացվող համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է. Արտակ Զեյնալյան
- Առաջարկ. Միավորել 328 համայնք՝ ձևավորելով 34-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան