Է.Նալբանդյանը հանդիպել է Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 7-ին Վատիկանում հանդիպել է Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցներն անդրադարձել են 2015թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցին Սուրբ Աթոռ և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատմական պատարագին, ինչպես նաև Հռոմի սրբազան քահանայապետի՝ անցյալ տարի Հայաստան կատարած այցին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի, առաջիկայում կայանալիք միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ։
Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Գալագերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի՝ զարգացումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։
Արքեպիսկոպոս Գալագերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ միտված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին