Շավարշ Քոչարյան. Շուտով ևս վեց երկրի քաղաքացիներ կարող են առանց վիզայի այցելել Հայաստան
Առաջիկայում ևս վեց երկրի քաղաքացիներ կկարողանան առանց վիզայի թույլտվության այցելել Հայաստան: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Զբոսաշրջության խթանմանն ուղղված մեր քայլերը շարունակվելու են: Քաթարն ընդամենը այդ պետություններից մեկն է: Մոտակա ժամանակներս կլինի ևս վեց երկրի հետ ազատականացում»,-ասաց նա:
Անդրադառնալով Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակին, Շ. Քոչարյանն ասաց. «Այդ խնդիրը մեր դաշտից դուրս է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան