Քաղաքական 15:59 08/06/2017 Հայաստան

Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները. Նալբանդյան

Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին այցելել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցություն, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ է ունեցել հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների և լրագրողների առջև։

ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են նախարար Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ. 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միջազգային կազմակերպությունների իտալական ընկերակցությանը և նրա նախագահ, իմ հին ու լավ բարեկամ Ֆրանկո Ֆրատտինիին այս հանդիպումը կազմակերպելու համար: Մեծապես արժևորում եմ փոխանակումներն ակադեմիական և փորձագիտական շրջանակներում, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն մտքեր և տեսակետներ ներկայացնելու, այլև լսելու և ընկալելու: Ուստի, կսկսեմ կարճ ներածությամբ, այնուհետև կառաջարկեմ շարունակել առավել ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևով:

Հայաստանի և Իտալիայի միջև ներկայումս առկա ջերմ կապերն ունեն խորը պատմական արմատներ, որոնք սկիզբ են առնում դեռ Հռոմեական կայսրությունից և որոնք հատկապես ամրապնդվեցին, երբ առաջինը՝ Հայաստանը, իսկ այնուհետև Հռոմն ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Անցած տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան իր խոսքերով՝ «որպես ուխտագնաց դեպի առաջինը պետություններից, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:

Հայ-իտալական կապերը վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև ակտիվ քաղաքական և տնտեսական փոխհարաբերությունների ընթացքում: Որպես այդ դարավոր և սերտ կապերի արտացոլում՝ իտալական Սավոյների տունը մինչև նորագույն ժամանակաշրջանը պահպանել էր «Հայաստանի թագավոր» տիտղոսը: Հայկական Մխիթարյան միաբանությունը, որը հիմնադրվել է 1717թ. Վենետիկի Սբ. Ղազարոս կղզում, համարվում է հայկական մշակութային կենտրոններից մեկը: Հայերեն առաջին տպագիր գիրքը լույս է տեսել Իտալիայում 1512թ: Առկա են մեր ժողովուրդների միջև սերտ կապերի մասին վկայող բազմաթիվ պատմական փաստեր: Ես պարզապես նշեցի դրանցից մի քանիսը՝ ընդհանուր գաղափար կազմելու համար: Նորագույն ժամանակներում նույնպես եղել են և կան բազմաթիվ հայեր, ովքեր լայն ճանաչում են վայելել և նշանակալից դեր խաղացել իտալական հասարակության մեջ:

Հայ-իտալական հարաբերությունները նոր թափ ստացան Հայաստանի անկախացմամբ: Այս տարի նշվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Վերջին քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ամուր գործընկերություն, որն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն ու գործընկերություն մշակութային, ակադեմիական և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նաև ձևավորել ենք ավելի քան երեսուն իրավական փաստաթղթեր ներառող բավական ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

Հայաստանն ու Իտալիան միասնաբար ջանքեր են գործադրում Լիբանանում ՄԱԿ միջանկյալ ուժերի (UNIFIL) և Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունների շրջանակներում խաղաղության և անվտանգության ուղղությամբ: Որպես հարուստ և պատմական ժառանգություն ունեցող ժողովուրդներ՝ մենք հաջողությամբ համագործակցում ենք պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում:

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իտալիայի հետ իր կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ: Ես Հռոմ եմ ժամանել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով: Անցած տարի Ն.Գ. Պաոլո Ջենտիլոնիի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնեցինք հիմնել այս կարևոր ձևաչափը՝ մեր տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով: Դրան հաջորդեց գործարար համաժողովը: Այս այցի ընթացքում ես նաև երկկողմ հանդիպում ունեցա իմ գործընկերոջ՝ նախարար Ալֆանոյի, Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Գալագերի, ինչպես նաև Իտալիայի խորհրդարանի անդամների հետ:

Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ներառում է նաև բազմակողմ ուղղությունը, առաջին հերթին՝ ԵՄ Արևելյան գործընկերությունը և Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Ակնկալում ենք այս աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ստորագրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է ակտիվ քաղաքական երկխոսության, տարբեր ոլորտներում համագործացության, դինամիկ առևտրական հարաբերությունների, ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը: Ստորագրվելուց հետո 180 միլիոնանոց կայուն շուկա ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանը կարող է հավելյալ ներդրում ունենալ և՛ որպես առկա հնարավորությունների կիրառման կամուրջ` տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները, և՛ որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես, Իտալիայի հետ առևտրային գործարքների համար:

Սպասում ենք նաև Իտալիայի գալիք նախագահությանն ամենակարևոր տարածաշրջանային կազմակերպություններից մեկում՝ ԵԱՀԿ-ում, որը, համոզված ենք, կշարունակի կենսական դեր խաղալ ներկայիս անկայուն միջազգային հարաբերություններում:

Տիկնայք և պարոնայք,

Հայտնի է, որ աշխարհագրությունն է ձևավորում քաղաքական ինքնությունը: Հայաստանի հարևանությունը՝ Հարավային Կովկասը, հյուսիսում ընկած է Ռուսաստանի, արևմուտքում և հարավ-արևելքում՝ համապատասխանաբար Թուրքիայի և Իրանի, առավել հարավում՝ Մերձավոր Արևելքի միջև: Նրանց համար, ովքեր հետևում են միջազգային քաղաքականությանը, անգամ այս աղոտ նկարագիրն է բավարար՝ տարածաշրջանային միջավայրի ողջ բարդությունը հասկանալու համար:

Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բարիդրացիական հարաբերություններ՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և որևէ հարաբերություն չունի Թուրքիայի հետ: Եթե ցանկանաք, հարևանների հետ մեր հարաբերություններին կանդրադառնամ հարցուպատասխանի ընթացքում: Այժմ ցանկանում եմ առավել կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության և դրա լուծման հեռանկարների վրա, որոնց խոչընդոտում է Ադրբեջանը:

Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Կցանկանայի հղում կատարել մի հետաքրքիր փաստաթղթի՝ ուղարկված Իտալիայի արտաքին գործերի նախարար Սֆորցային իր դիվանագիտական պատվիրակ պարոն Գորինիի կողմից 1920թ. դեկտեմբերին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում: Սա նմանօրինակ բազմաթիվ վկայություններից մեկն է միայն: Այդուհանդերձ, 1921թ. Իոսիֆ Ստալինի միանձնյա որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ստիպողաբար ներառվեց Խորհրդային Ադրբեջանի վարչական կառավարման ներքո՝ ինքնավար մարզի կարգավիճակով, մինչդեռ ԼՂ բնակչության 90%-ը հայեր էին: 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր այդ ժամանակ կազմում էին բնակչության ավելի քան 75%-ը, սկսեցին ինքնորոշման խաղաղ շարժում: 1991թ. հանրաքվեի միջոցով Արցախը հռչակեց իր անկախությունը: 1999թ. Եվրոպական խորհրդարանը հատուկ բանաձևով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը նույն կերպ, ինչպես որ մյուս նախկին խորհրդային հանրապետությունները:

Ադրբեջանը արձագանքեց կոտորածներով, էթնիկ զտումներով և շուրջ 400 հազար հայերի տեղահանությամբ: Սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, որի թեժ փուլն ավարտվեց 1994թ. մայիսին, երբ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին զինադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագիր:

Տարիներ շարունակ Ադրբեջանը խախտել է զինադադարը, իսկ 2016թ. ապրիլին քառօրյա լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Այն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով և այլ վայրագություններով, ինչն ակնհայտ փորձ էր՝ ահաբեկելու Արցախի բնակչությանը: Ապրիլյան քառօրյա ռազմական հարձակումը Բաքվի կողմից վերջին տարիներին որդեգրված քաղաքականության գագաթնակետն էր, բայց ոչ դրա ավարտը: Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:

1997թ. սկսած հակամարտության կարգավորման միջնորդ են հանդիսանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Քանիցս հանգուցալուծումը մոտ էր, սակայն, վերջին պահին Ադրբեջանը հետքայլեր կատարեց, մասնավորապես, Քի Ուեսթում (ԱՄՆ) 2001թ. և Կազանում՝ (Ռուսաստան) 2011թ.:

Վերջին տարիներին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքերի հիման վրա, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել հինգ հայտարարություններով՝ ուրվագծելով, որ հանգուցալուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի երեք առանցքային սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա: Նրանք նաև հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի վերջինիս բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

Համաձայն իր հաստատուն դիրքորոշման՝ Եվրոպական միությունը սատարում է hամանախագահների ջանքերը, ներառյալ՝ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որը ևս մեկ անգամ վերահաստատվեց Ռիգայում ընդունված` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում:

Համանախագահներն առաջարկել են այս խնդրի՝ փոխզիջումների վրա հիմնված հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն այստեղ նույնպես ընդունել է առավելապաշտական, անզիջում դիրքորոշում՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և բացահայտորեն սպառնում է նոր ռազմական գործողություններով՝ այդպիսով պատանդ վերցնելով բանակցային գործընթացը, շանտաժի ենթարկելով և շարունակաբար վարկաբեկելով համանախագահներին:

Ադրբեջանը ջանք չի խնայում՝ տապալելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, որը ներկայումս միակ միջազգային ներկայությունն է հակամարտության գոտում, և զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է ձերբազատվել պայմանավորվածությունները իր կողմից շարունակաբար չկատարելու միջազգային վերահսկողությունից: Այնուամենայնիվ, անգամ կայուն մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պայմաններում ակնհայտ է, թե ով է կանգնած խախտումների հետևում, և համանախագահները մատնանշել են Ադրբեջանին՝ որպես հրադադարի խախտումների նախաձեռնողի:

Հաշվի առնելով միջազգային ջանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը՝ հասունացել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն առավել շոշափելի քայլեր ձեռնարկի Բաքվի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությունը սանձելու ուղղությամբ:

Բանակցություններն այլընտրանք չունեն, և Հայաստանը՝ համանախագահների հետ միասին, շարունակելու է իր ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ ներկայացնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետները: Վերջերս Լոնդոնում, մյուս եվրոպական քաղաքներում և այլուր տեղի ունեցած ողբերգական հարձակումները, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, պարզ վկայում են, որ այս երևույթը չի սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքով: Այնուամենայնիվ, համոզված ենք, որ այս չարիքն արմատախիլ անելու համար նախևառաջ անհրաժեշտ է վերացնել դրան սնուցող հիմքը և դրա խորքային պատճառները:

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով, որտեղ մեր ժողովուրդը պատմականորեն զգալի ներկայություն է ունեցել: Հայաստանը բազմիցս է դատապարտել ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնում են բնակչությանը տարածաշրջանում և անդին: Պատերազմը Սիրիայում կործանարար ազդեցություն ունեցավ իր քաղաքացիական բնակչության, ազգային և կրոնական, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների վրա, ովքեր ահաբեկիչների և օտարերկրյա գրոհայինների կողմից ինքնության հողի վրա իրականացված հանցագործությունների պատճառով բախվել են գոյության սպառնալիքի:

Բռնությունները չեն շրջանցել նաև Սիրիայի հայերին: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստական ապաստան է գտել Հայաստանում՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանը ջանք չի խնայում սիրիացի փախստականների խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Մենք փորձել ենք օգնության ձեռք մեկնել նաև Սիրիայում դրա կարիք ունեցողներին՝ շարունակաբար տրամադրելով մարդասիրական օգնություն, որը սահմանափակված չի եղել միայն Սիրիայի հայությամբ: Այս պահին՝ մինչ մենք զրուցում ենք, մարդասիրական օգնությամբ ևս մեկ օդանավ Հայաստանից հասնում է Սիրիայի ժողովրդին:

Ինչ վերաբերում է միջազգային ջանքերին, համոզված ենք, որ Սիրիայի հարցում անհնար է հասնել համաձայնության առանց համընդգրկուն քաղաքական գործընթացի, որը հաշվի կառնի բոլոր սիրիական խմբակցությունների շահերը՝ բացառությամբ ահաբեկչական խմբավորումների: Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ հնարավորություն տալով Սիրիայի ժողովրդին առավել անվտանգ միջավայրում արտահայտելու երկրի ապագայի շուրջ իրենց դիրքորոշումը: Կարգավորումը պետք է հաշվի առնի առավել խոցելի խմբերի, ինչպիսիք են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, մասնավոր կարիքները: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից:

Տիկնայք և պարոնայք,

Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը պաշտպանված չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ հայերը բարոյական պարտավորություն են զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, ինչպես նաև, կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2001թ. Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, Նորին Սրբություն Հովհաննես Պողոս 2-րդ Պապը նահատակների համար իր աղոթքում ընդգծեց, որ 1915թ. Նորին Սրբություն Բենեդիկտոս 15-րդ Պապը վճռականորեն հանդես է եկել հայ ազգի ոչնչացման դեմ: Հարյուր տարի անց Վատիկանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագի ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը նշեց. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:

Տիկնայք և պարոնայք,

Անշուշտ, մենք ազատ չենք մեր հարևանության ընտրության հարցում, բայց յուրաքանչյուր պետություն պարտավորություն է կրում՝ հետևելու համընդհանուր սկզբունքների և նորմերի որոշակի ամբողջության: Հայաստանը լիովին հանձնառու է նպաստելու միջազգային խաղաղությանը, բարիդրացիական հարաբերություններին, հավասարության, գործընկերության և համագործակցության սկզբունքներով առաջնորդվող աշխարհի ձևավորմանը՝ զերծ բաժանարար գծերից և հակամարտություններից»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}