
Օդանավը փորձնական վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում
Սյունիքի մարզկենտրոն Կապանի՝ վերակառուցվող օդանավակայանում առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել: Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին տեղեկացրել ու տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը:
«Կանոնավոր չվերթները՝ շուտով»,-գրել է նա:
Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել էր, որ կարևոր է աշխատանքների արագությունը, բայց առավել կարևոր է որակը:
«Սյունիքի մարզկենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից դարձնում ենք 40 րոպե»,-ասել էր Հակոբյանը օդանավակայանի կառուցման առիթվ իրականացված ֆլեշմոբի տեսանյութում:
Օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին: