Զախարովա. Համանախագահները Հաաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան հունիսի 10-ին կայցելեն Հայաստան: Այս մասին ամենշաբաթյա ճապազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, Հայաստան այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
«Նրանք մտադիր են հստակեցնել շփման գծում տիրող իրավիճակը, նախատեսվում է քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր, ինչպես նաև ապրիլի վերջին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հարցեր»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ համանախագահները այցելելու են Լեռնային Ղարաբաղ:
«Մեկ շաբաթ անց եռյակը կգնա Բաքու, տարածաշրջան կատարած այցի արդյունքում, համաձայն պրակտիկայի, ԵԱՀԿ պաշտոնական էջում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյան. Վստահության մթնոլորտի բաղկացուցիչ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը չկրակելն է
- Լավրովը՝ ԼՂ խնդիրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան