Հայաստանը նոր տրանսպորտային համակարգի մշակման ուղղությամբ կհամագործակցի «Մերսեդես Բենց»-ի հետ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 8-ին ընդունել է «Մերսեդես Բենց» ընկերության ներկայացուցիչներին՝ մեծ մեքենաների վաճառքի և մարքեթինգի գծով ղեկավար Ութց Ռախների գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը մինչ այս արդեն հանդիպել էր «Մերսեդես Բենց» ընկերության Հայաստանի ներկայացուցիչներին, քննարկել նոր տրանսպորտային համակարգ մշակելու ծրագիրը։
Հերթական հանդիպումը նպատակ է ունեցել ընկերության պատասխանատուների հետ քննարկելու ծրագրի մանրամասները։
Ներկայացնելով միասնական տրանսպորտային համակարգի ծրագիրը՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ մեր երկրում տրանսպորտային համակարգը բարելավելու, տրանսպորտային ցանցն արդյունավետ կառավարելու նպատակով որոշակի քայլեր են կատարվել: Նա հույս է հայտնել, որ համաշխարհային մեծ համբավ և փորձ ունեցող ընկերության հետ այս ուղղությամբ համատեղ գործունեությունը կարող է արդյունավետ լինել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երթուղիների սպասարկման, ուղևորահոսքերի կառավարման, տրանսպորտային միջոցների հարմարավետության, օպերատորների ընտրությանն առնվող մի շարք հարցեր։ Համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի նպատակների և համագործակցության ուղղությունների վերաբերյալ որոշակի ուսումնասիրությունից հետո կրկին հանդիպել՝ ներկայացնելով որոշակի առաջարկություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան