«Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
Այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված մասի դատավարությունը:
Գործը քննվում է էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արտուշ Գաբրիելյանը: Դատարանում իրականացվում է ուժեղացված հսկողություն:
Մեղադրյալներից որևէ մեկը ոտիք չկանգնեց, երբ դատավորը մտավ նիստերի դահլիճ:
Դահլիճում աղմուկ էր: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խնդրեց պահպանել լռություն, սակայն դատարանում հավաքված քաղաքացիները, խմբի անդամների հարազատները չէին լռում:
«Եթե լռություն չեք պահպանելու, նիստը հետաձգվելու է: Հիմա եկել եք այստեղ խոսելո՞ւ համար, թե՞ լսելու»,- ասաց դատավորը՝ դիմելով հավաքվածներին:
«Ո՞վ ես դու, որ ուզում ես ժողովրդին լռեցնես»,- տեղից բղավեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը:
Դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչև հունիսի 21-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
- Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը