ՊՆ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Ղուլյանը.«Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով առաջիկայում կշարունակվեն կադրային ու կառուցվածքային փոփոխությունները Պաշտպանության նախարարությունում: Գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները կրճատելուն զուգահեռ մի քանի կադրային փոփոխություններ կլինեն առաջիկա օրերին:
2009-ից ՊՆ աշխատակազմի ղեկավար աշխատող Գառնիկ Հայրապետյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Թերթի աղբյուրների վկայությամբ՝ նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի նրա տեղակալը՝ Դավիթ Ղուլյանը, ով այս պահին էլ, կարելի է ասել, իրականացնում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները:
«Դավիթ Ղուլյանին իր հետ բերել է նախարար Վիգեն Սարգսյանը: Եթե հիշում եք, Ղուլյանը նախկինում արդարադատության նախարարի խորհրդականն էր: Նախարարությունում Դավիթ Ղուլյանին հարգանքով են վերաբերվում և համոզված են, որ Գառնիկ Հայրապետյանի նման նա իրան «արտոնյալ» կարգավիճակ չի վերապահի»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա