Պետական բաժնետոմս ունեցող ընկերությունները չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ. Արման Սահակյան
«Պետական բաժնետոմս ունեցող ընկերություններն իրենց աշխատանքով չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նա նշեց, որ իրենք չեն ասում, թե այդ ընկերությունները չեն աշխատել, ընդամենը խնդիրը հետևյալն է՝ այդ ընկերությունները չեն կարողանում ապահովել ներդրումներ, ձեռք բերել նորագույն ժամանակների տեխնիկա, ավելի բարձր վարձատրել իրենց աշխատակիցներին, քան մասնավոր հատվածը:
«Մասնավորն ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը»,- ընդգծեց Ա. Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն, որից 23-ը նախկին ծրագրերից եկածներն են, ԱԺ արդեն իսկ հավանություն էր տվել:
Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ է պահանջելու պետությունը նոր ընկերություններից, Ա. Սահակյանն ասաց. «Նախ պետք է ասեմ, որ և նախկին ծրագրում գտնված ընկերությունների պայմանագրերն իրավական առումով թույլ էին: Փորձել ենք այս տարիների ընթացքում, բանակցելով մասնավոր հատվածի հետ, փոփոխություններ իրականացնել այդ պայմանագրերում: Վառ օրինակը Դվին հյուրանոցային համալիրն է: Մասնավորեցվել է 2000-ական թվականին, որևէ տեղաշարժ չկար: Հիմա տեսնում եք, թե ինչ ահռելի շինարարություն է տեղի ունենում: Այսինքն՝ նախորդ ծրագրում ընդգրկված ընկերությունները, որոնք որոշակի առումով պրոբլեմներ են ունեցել, շտկելով գալիս ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Համոզված եմ, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունները պետք է սեփականաշնորհվեն. Արա Բաբլոյան
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին
- «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին