Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման ու վարչատարածքային բաժանման մասին օրենքների նախագծերը
Ազգային ժողովի արտահերթ նիստում 57 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում» ընդգրկված է 47 ընկերություն:
57 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Նշենք, որ այս նախագծերով առաջարկվում է ձևավորել 34 ավելի ընդգրկուն տեղական ինքնակառավարման համայնքներ, դրա մեջ միավորել 328 համայնք:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին մեր պետությունը պատրաստ չէ համայնքների խոշորացմանը. Մ. Մելքումյան
- Բագրատաշենի անցակետի մոտ լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան
- Արդյոք խոշորացվող համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է. Արտակ Զեյնալյան
- Առաջարկ. Միավորել 328 համայնք՝ ձևավորելով 34-ը
- Պետական բաժնետոմս ունեցող ընկերությունները չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ. Արման Սահակյան
- Համոզված եմ, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունները պետք է սեփականաշնորհվեն. Արա Բաբլոյան
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
- Տնտեսագետ. Հայաստանում մասնավորեցումը արմնատապես հակասել է մասնավորեցման սկզբունքներին
- «Հայֆիլմ»-ը, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մասնավորեցման ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան