Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և նշեց. «Մաղթում ենք արդյունավետ աշխատանք: Ունենալով տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատանքի փորձ, առօրյայում շփվելով կառավարման այն մշակույթի և կաննոների հետ, որոնք ցանկանում ենք կիրառել մարզպետարաններում՝ հույս ունենք, որ շատ արագ այնտեղ կկանոնակարգեք աշխատանքները»:
Նշենք, որ մինչ այս Արթուր Խաչատրյանը զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հովսեփ Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին