Իրանի ԱԳ նախարարի արձագանքը՝ ԱՄՆ նախագահին
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանին ուղղված ցավակցական ուղերձին,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ հղած ուղերձում իր զորակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին՝ միևնույն ժամանակ նշելով, որ այն երկրները, որոնք աջակցում են ահաբեկչությանը, այդ ահաբեկչության զոհն են դառնում:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, արձագանքելով Թրամփի վերոնշյալ հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Իրանը պայքարում է այն ահաբեկիչների դեմ, որոնք աջակցություն են ստանում Միացյալ Նահանգների հաճախորդների կողմից: Իրանի ժողովուրդն Ամերիկայի այդպիսի բարեկամության կոչը չի ընդունում»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի խորհրդարանը դատապարտեց Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները
- Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
- Ծայրահեղական ուժերի դեմ Իրանի պայքարը որոշակիորեն ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը. իրանագետ
- Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
- Նալբանդյան. Խստորեն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած հարձակումները
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Կրակոցներ Իրանի խորհրդարանում