Միհրան Հարությունյանը կրակել է ընկերոջ վրա
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 28-ամյա Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում կրակել է ընկերոջ ոտքին: «Լայֆ. ռու»-ն մանրամասնում է, որ 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավդալյանի հետ նա եղել է ավտոսպասարկման սրահում: Խաղաղ զրույցը վերածվել է վեճի, որն ավարտվել է հնչած առաջին կրակոցով:
Ընկերը ոտքի շրջանում վիրավորում է ստացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Պարզվել է, որ Հարությունյանն իր հետ ունեցել է գրանցված տրավմատիկ ատրճանակ: Միհրանն ու ընկերը հավատացրել են, որ կրակոցն ինքն իրեն է արձակվել:
Տուժած Սամվելը հրաժարվել է հոսպիտալացումից, իրավապահներին էլ հայտարարություն չի տվել: Հարությունյանն էլ իր հերթին ասել է, որևէ մեկից որևէ պահանջ չունի:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հարությունյանը երկքաղաքացիություն ունի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է: 2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, որտեղ ներկայացնում էր Հայաստանը:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հարությունյանը վերականգնողական փուլում է
- Միհրան Հարությունյան. «Եկա, տեսա, հաղթեցի»
- Միհրան Հարությունյանի վերականգնման համար կպահանջվի 7-8 ամիս
- Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում