Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հերքել է լուրի իսկությունը:
«Ես որևէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասել է ըմբիշը:
Միհրան Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ իր մոտ զենք չի եղել:
«Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակել է նա: