ՔԱԳՎ պարզաբանումը Կապանի օդանավակայանում մասնավոր թռիչք իրականացնելու վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Հայտնում են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից ու մանրամասնում.
«Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը:
Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթևեկության կառավարման մարմիններին:
Օդանավում է գտնվել նաև ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը:
Տեղեկացնենք նաև, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ»:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած օդանավի առաջին ուղևորը
- Օդանավը փորձնական վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա